Սիրիայից հաջողվել է դուրս բերել թունավոր նյութերի զինամթերքի արդեն 29 տոկոսը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը`վկայակոչելով Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ):
ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի համատեղ առաքելությունը հաստատել է քիմիկատների ևս մեկ` թվով 6-րդ խմբաքանակի Լաթաքիա հասցվելը, ինչպես նաև «բեռնատար նավով դրա դուրսբերումը երկրի սահմաններից»:
Հաշվի առնելով դիտորդական գործընթացը` կազմակերպության Հաագայում գտնվող Գործադիր խորհուրդը դիմել է գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումջյուին`«արագացնելու թունավոր նյութերի ոչնչացման ծրագրի նախապատրաստումը և այդ նպատակով Սիրիա ուղարկել Տեխնիկական քարտուղարության փորձագետների»:









































