Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ղարաբաղյան հարցը չպետք է մոնոպոլիզացվի որևէ պետության կողմից. ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումը՝ չափազանց կարևոր

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ազդարարել է, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում, թեև նախարարը հայտնել է, որ դեռ ամեն ինչ հստակ չէ, և պետք չէ ընկնել հյուրընկալող կողմից առաջ:

Հատկանշական է, որ ապրիլին Մոսկվայում ՌԴ արտգործնախարարի և Մինսկի խմբի համանախագահների ուղեկցությամբ արտգործնախարարների հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը օրեր անց ազդարարեց, որ Վաշինգտոնն առաջարկել է կազմակերպել արտգործնախարարների հաջորդ հանդիպումն ԱՄՆ-ում: Երևանը դրան ի պատասխան հայտարարեց, որ դեռևս հստակ չէ ոչինչ, և պետք չէ ընկնել ժամանակից առաջ: Միացյալ Նահանգները արձագանքեց բավականին ուշ՝ հայտնելով, որ հանդիպման տեղի և ժամանակի մասին ոչինչ որոշված չէ, սակայն Նահանգները հանձնառու է շարունակել խաղաղ կարգավորման իր պատասխանատվությունը:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ քանի որ ներկայումս բոլոր հանդիպումները 100 տոկոս գաղտնազերծված չեն, մենք իմանում ենք տեղեկատվություն միայն հանդիպման փաստի մասին: «Ուստի բովանդակային հատվածը չենք կարող քննարկել։ Բայց եթե համեմատենք մինչև 2018 թվականի իշխանափոխությունը և այժմյան հանդիպումների բավականին բարձր հաճախականությունը՝ հասկանում ենք, որ կա որոշակի փոխվստահություն կողմերի միջև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ կա երկկողմանի ձգտում քննարկելու և գործն առաջ տանելու. «Ու սա ինքնին դրական երևույթ է։ Այսինքն՝ վերցնում ենք փաստը, հաճախականությունը ու հասկանում, որ սա դրական առաջընթաց է։ Իհարկե, առայժմ չկա տեղեկատվություն, թե ինչ հարցեր են քննարկվելու, բայց ելնելով այն հանգամանքից, որ բանակցային գործընթացում որպես առաջնային թեզ վարչապետի կողմից առաջ է քաշվել Արցախի մասնակցությունը բանակցությունների սեղանին, ենթադրում եմ, որ հիմնական հարցերից մեկը կլինի դա։ Բացառված չէ, որ քննարկվեն նաև սահմանային միջադեպերի կանխման և ուղիղ կապի արդյունավետ օգտագործման մեխանիզմները։ Սա իմ ենթադրությունն է, առայժմ հստակ չէ, թե օրակարգում ինչ հարցեր են քննարկվելու»։

Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի հետաքրքրություններին, Գարիկ Քեռյանն ընդգծեց. «Եթե Միացյալ Նահանգները չունենար իր հետաքրքրությունը, Մինսկի խմբի համանախագահող պետություն չէր լինի։ Վիճակագրությունը եթե նայենք, ըստ էության, արևմտյան երկրներում՝ ԵՄ, ԱՄՆ-Ռուսաստան հանդիպումների քանակը հավասար է։ Ըստ իս՝ ռուսական կողմն էլ կցանկանա, որ այդ պարիտետը պահպանվի, որպեսզի պատասխանատվության ամբողջ բեռը չընկնի Ռուսաստանի վրա։ Բայց եթե հանդիպումը կայանում է Միացյալ Նահանգներում, նշանակում է՝ հետաքրքրությունը կամ սևեռվածությունը՝ հակամարտության կարգավորման հետ կապված, Արևմուտքի երկրների կողմից պահպանվում է»։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգները, ինչպես նաև համանախագահող մյուս երկրները, պարբերաբար այս գործընթացում իր ներդրումն է ունենում: «Այս պարագայում շատ կարևոր է նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումների հյուրընկալումը իրենց տարածքում։ Սա, մի կողմից, նաև որոշակի մեսիջ է, որ համանախագահող տվյալ երկիրը հետաքրքրված է կարգավորմամբ, փորձում է իր հեղինակությունն օգտագործել՝ նպաստ բերելու կարգավորման գործընթացին, և մյուս կողմից էլ՝ ուղղված է գործընթացի շարունակականությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը շարունակեց. «Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ թերևս արդեն երկար տարիներ հենց Միացյալ Նահանգներում հանդիպումներ տեղի չէին ունենում երկու երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով։ Կարծես թե այժմ Թրամփի վարչակարգը կարևորություն է հատկացնում և ուշադրություն է դարձնում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ որպես տարածաշրջանում բավականին մեծ կարևորություն ունեցող հիմնախնդրի»։

Նարեկ Մինասյանի խոսքով՝ ԱՄՆ-ում տեղի ունենալիք հանդիպումն ինչ-որ չափով ուղղված է նաև պարիտետը պահելուն. «Հատկանշական է այն հանգամանքը, որ ըստ էության Մինսկի խումբը այն եզակի ձևաչափերից է, որտեղ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը փաստացի համագործակցում են։ Սա այդ յուրահատուկ ձևաչափերից մեկն է։ Սովորաբար տարբեր նախաձեռնություններ՝ կարգավորման գործընթացի և հանդիպումների հետ կապված, փոխադարձ համաձայնեցված և ջենթլմենական պայմանավորվածությունների հիման վրա են տեղի ունենում։ Եվ կողմերը միմյանց հարգում են այդ գործընթացում. եթե հանդիպումը տեղի է ունենում, օրինակ, Ռուսաստանում, մյուս համանախագահների հետ դա համաձայնեցվում է։ Սա բավականին կարևոր է և վկայում է նաև այն մասին, որ կողմերը փորձում են նաև բալանսավորված տարբերակով գործընթացն առաջ տանել։ Ի վերջո՝ զուտ կարգավորման գործընթացի տեսանկյունից կարևոր է, որ գործընթացը չմոնոպոլիզացվի որևէ համանախագահի կողմից։ Ցանկացած մոնոպոլիզացիա կարող է հանգեցնել տարաբնույթ ռիսկերի, և տվյալ դեպքում բալանսավորված քաղաքականությունը և բոլոր համանախագահների ներգրավվածությունը բավականին կարևոր են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում