«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դատելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունից՝ եկող շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկանի հյուրը լինելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Երեկ Ծառուկյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմին, որից հետո էլ Օսկանյանը հայտարարել է, թե ուրախ կլինեն եկող շաբաթ նույն սրահում հյուրընկալել ՀԱԿ-ի, ինչպես նաև «Ժառանգության» ներկայացուցիչներին։
Երեկվա ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը երկար չի տևել. Դրա ընթացքում խոսվել է համախմբման անհրաժեշտությունից, բայց կոշտ գնահատականներ չեն հնչել, նաև վարչապետի պաշտոնանկությունից խոսք չի գնացել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































