Սահմանը հատած 23-ամյա Արսեն Խոջոյանը Ադրբեջանից օրերս վերադարձված Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է. Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է Վերին Կարմիր Աղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանը: Նա ասել է, որ Արսեն Խոջոյանը անասնապահ է և այսօրվա մառախուղի հետևանքով շատ հնարավոր է մոլորված լինի:








































