Ադրբեջանական Haqqin.az պորտալի տեղեկությունները` երիտասարդ հայ տղայի` հայ-ադրբեջանական սահմանը հատելու և ադրբեջանական կողմում հայտնվելու մասին հաստատվում են: Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Առաջին լրատվական»-ի աղբյուրները նշում են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, սակայն դեռևս չի հաստատվում` երիտասարդը որտեղի բնակիչ է, այլ մանրամասներ ևս դեռ չի հաջողվում պարզել:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությամբ` Թովուզի շրջանի բնակիչները գերեվարել են սահմանը հատած հայ երիտասարդին, նրան հանձնել Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին:
Ըստ տեղեկությունների` ձերբակալվածը չի տիրապետում ռուսերենին, նա տեղափոխվում է Բաքու: Ըստ նախնական տեղեկությունների` երիտասարդը 23 տարեկան է, անունը՝ Արսեն Խոջայան:








































