«Լիվերպուլ»-ի և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը բարձր է գնահատել «Միլան»-ում հանդես եկող իր գործընկեր Մարիո Բալոտելիին: Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում ուրուգվայցիների մրցակիցները D խմբում լինելու են Անգլիայի, Իտալիայի ու Կոստա-Ռիկայի հավաքականները:
«Իտալիայի հավաքականի առաջատարները հանդես են գալիս շատ բարձր մակարդակի վրա: Բուֆոնը, Կյելինին, Պիրլոն ու Բալոտելին կարող են դառնալ ընտրանու առանցքային ֆուտբոլիստները` Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ:
Ես խաղադաշտում արդեն հանդիպել եմ Բալոտելիի հետ, երբ նա հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթի»-ում: Մարիոն տպավորիչ տաղանդ ունի, բայց պետք է այն ավելի արդյունավետ օգտագործի: Ես հիշում եմ նրա մասնակցությամբ մի քանի խաղեր: «Օլդ Թրաֆորդ»-ում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ կայացած մրցավեճում, որում 6:1 հաշվով հաղթեց «Սիթի»-ն, Մարիոն ուղղակի ֆենոմենալ ֆուտբոլ ցուցադրեց»,- Սուարեսի խոսքերը մեջբերում են իտալական ԶԼՄ-ները:









































