Սաուդիան Արաբիայի կառավարությունը մի քանի կազմակերպություններին ահաբեկչական խմբավորումներին դասելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, «սև ցուցակում» հայտնվել են «Մուսուլման եղբայրներ» շարժումը, ինչպես նաև հիմնականում Սիրիայում գործող «Ջեբհաթ Ալ-Նուսրա» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումները:
Չնայած, Սաուդիան Արաբիայում դեմոկրատական ռեժիմին՝ Էր-Ռիադը Եգիպտոսում ավանդաբար աջակցել է աշխարհիկ ուժերին, այլ ոչ թե «Մուսուլման եղբայրներ»-ի իսլամիստներին: Սիրիայում սաուդացիները դեմ են ինչպես Բաշար Ալ-Ասադի վարչակարգին, այնպես էլ վերջինիս իսլամիստ հակառակորդներին, որոնք կապված են «Ալ-Քաիդա»-ի հետ:
Ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի համալրումը տեղի է ունեցել դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը ծագել է Սաուդիան Արաբիայի և Կատարի միջև: Սաուդացիները և Պարսից ծոցի երկրների վերջինիս դաշնակիցները հետ են կանչել իրենց դեսպաններին Դոհայից՝ Կատարին մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ:









































