Այսօր ֆրանսիական մամուլը կրկին արծարծել է Մոնակոյում տեղի ունեցած հարսանիքի թեման և դրան նախորդած զարգացումները: Le Journal du Dimanche թերթը կրկին գրել է, որ Մոնակոյի իշխանուհի Շարլին Ութսթոքն առնվազն 3 անգամ հարսանիքից առաջ փորձել է փախչել իր հարազատ Հարավաֆրիկյան Հանրապետություն: Դա տեղի է ունեցել նաև հարսանիքին նախորդող օրերին:
Ժամանելով Փարիզ հարսանեկան զգեստը փորձելու համար՝ նա մեկնել է ոչ թե նորաձևության կենտրոն, այլ ՀԱՀ-ի դեսպանատուն և խնդրել է, որ իրեն ուղարկեն իր հայրենիք: Նրան ուղեկցող իշխանական տան ներկայացուցիչը կարողացել է համոզել չանել դա:
Եվս մեկ փորձ եղել է Մոնակոյում Ֆորմուլա-1 ավտոարշավի մրցույթի ժամանակ: Եվ վերջին անգամ նրան «ետ են վերադարձրել» Մոնակոյից Նիցցա թռչելու պահին: Նիցցայից նորընծա իշխանուհին պետք է թռչեր ՀԱՀ: Սակայն իշխանական տան ներկայացուցիչների համբերությունը սպառվել է և նրանից խլել են անձնագիրը:
Ալբերտ 2-րդ վիճակն էլ այնքան լավ չէ: Նա ստիպված է լինելու ԴՆԹ թեստ անցնել, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք երեխա ունեցած անծանոթ մի կին հղիացել է Մոնակոյի իշխանից:









































