Ռոբերտ Քոչարյանի պաշտապաններից Հայկ Ալումյանն այսօր դատարանում հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ներկայումս խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքը:
Դատախազները պարբերաբար փորձում էին ընդհատել Ալումյանին՝ ասելով, որ ցուցմունքն ամբողջությամբ հրապարակելու անհրաժեշտություն չկա։
Ալումյանի խոսքով՝ Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել, թե նախագահը կարգադրել է փետրվարի 24-ին արտակարգ դրություն մտցնել. «Սերժ Սարգսյանը հերքել է Արշակ Կրապետյանի խոսքը՝ ասելով, որ ցուցարարների ղեկավարները այդ պրոցեսների մեջ են ներգրավում զինված ուժերի ներկայացուցիչներին, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը»: