Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ Աբդուլլահ Գյուլին ներկայացնելու է կառավարության նոր կազմը։ Գյուլն Էրդողանին ընդունելու է Չանքայա նախագահական նստավայրում։
Այն բանից հետո, երբ Գյուլը կհաստատի կառավարության նոր կազմը, Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունենալու մամլո ասուլիս։ Ակնկալվում է, որ դրա ժամանակ Էրդողանը կհայտարարի թուրքական 61-րդ կառավարության կազմը։






































