Միացյալ Նահանգները լրացուցիչ վեց F-15 կործանիչներ է ուղարկել Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի օդային վերահսկողությունը ակտիվացնելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը:
Համապատասխան հայտարարությունն արել է Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեքաս: «Ես տեղեկություններ ունեմ այն մասին, որ օդային վերահսկողությունը կուժեղացվի լրացուցիչ վեց կործանիչների հաշվին»,- հաղորդում է նա:
Նշվում է, որ այդ քայլը «Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի» պատասխանն է:








































