Աֆրիկայից դեպի Սաուդյան Արաբիա անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավակի վրա սկսված հրդեհի պատճառով, նախնական տեղեկություններով, զոհվել է 197 մարդ: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Հայտնի է, որ նավակը, որի վրա եղել է 200 մարդ, Աֆրիկայից ներգաղթյալներ է տեղափոխել դեպի Ասիա, նախնական տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիա: Հաջողվել է փրկել ընդամենը երեք հոգու: Սուդանի իշխանությունները սկսել են փրկարարական-որոնողական աշխատանքներ, սակայն ողջ մնացած մարդ գտնելու բոլոր շանսերը գրեթե սպառված են:
Նավակի սեփականատերերը Եմենից են: Նրանք ձերբակալվել են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:








































