Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն իր համերաշխությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, հաղորդում է Interfax-ը:
Ալ-Ասադը Պուտինին հեռագիր է ուղարկել և իր ու սիրիացի ժողովրդի անունից համերաշխություն է հայտնել նրա ջանքերին` ուղղված Ուկրաինայում անվտանգության և կայունության վերականգնմանը:
Նա նաև նշել է, որ Դամասկոսն աջակցում է «Ռուսաստանի ռացիոնալ և խաղաղասեր նախագահին, որը ձգտում է ստեղծել համաշխարհային համակարագ, որը կաջակցի կայունությանը և ահաբեկչության դեմ պայքարին»:









































