Երեկ՝ մարտի 5-ին ընկերական հանդիպման շրջանակներում Քարդիֆի «Քարդիֆ Սիթի» մարզադաշտում տեղի ունեցավ Ուելս-Իսլանդիա հանդիպումը, որտեղ Ուելսի հավաքականի և Մադրիդր «Ռեալ»-ի աստղ Գարեթ Բեյլը մրցակցի կիսադաշտից տիրելով գնդակին՝ գեղեցիկ անցում է կատարում և դառնում նույնքան գեղեցիկ գոլի հեղինակ: Բացի խփած գոլից Բեյլը աչքի ընկավ նաև երկու գոլային փոխանցումներով և օգնեց իր հավաքականին հաղթանակ տանել Իսլանդիայի հավաքականի նկատմամբ
3-1 հաշվով: Բեյլի խփած գոլի տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.









































