Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Նավի Փիլայը մայիսին կայցելի Վրաստան: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ հաղորդագրությունը, այս մասին հայտարարել է արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հանձնակատարի հետ հանդիպումից հետո:
Հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում ՄԱԿ միջոցառումների շրջանակներում:
Հանդիպմանը Փիլայը և Փանջիկիձեն քննարկել են Վրաստանում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակները և բարեփոխումները, որոնք պետությունն անցկացրել է այս ուղղությամբ:
Վրաստան կատարած այցի ժամանակ Փիլայը կծանոթանա մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի կառավարության իրականացրած հստակ նախագծերին:







































