Ղրիմի իշխանությունները հայտարարել են ռուբլու գոտի մտնելու պատրաստակամության մասին, եթե ռուսական կողմը Ղրիմը Ռուսաստանին միացնելու համաձայնություն տա: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը:
Նա նաև ընդգծել է, որ Ղրիմի իշխանությունները կատարել են սոցիալական վճարումների հարցով ստանձնած պարտավորվածությունները բնակչության առաջ:
«Երեկ չէ առաջին օրը եւ երեկ մենք վճարել ենք բոլոր սոցիալական գումարները, այդ թվում՝ աշխատավարձերը եւ թոշակները», – հավելել է Տեմիրգալիևը:
Ավելի վաղ Ղրիմի խորհուրդը արտահերթ փակ նիստի շրջանակներում Ռուսաստանին անդամակցելու մասին որոշում է կայացրել:









































