Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքներից հետո ԱՄՆ-ն սկսել է վախեցնել, թե կարող է իր նավթն ու գազը կիրառել աշխարհաքաղաքական խաղերի համար:
Կոնգրեսականները փորձում են ստիպել Սպիտակ տանը հանուն Կիևի թույատրել նավթի ու գազի արտահանում դեպի Եվրոպա՝թուլացնելով Ռուսաստանի էներգետիկ ազդեցությունը ԵՄ-ի և Ուկրաինայի վրա: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Կոնգրեսը մեծացնում է ճնշումն Օբամայի վրա: Ընդ որում՝ ԱՄՆ էներգետիկ քաղաքականությունում փոփոխությունների անհրաժեշտությունն են պնդում ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները:
Հանրապետականների առաջնորդ Ջոն Բոհները հանդես է եկել ԱՄՆ-ից գազի արտահանման արգելքի վերացման առաջարկով՝ «Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու նպատակով»:
Ներկայում արտահանումն արգելված է.համաձայն 1979-ին ընդունված օրենքի՝ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության նկատառումներով արտահանումը վերահսկելու իրավունքը տրված է ԱՄՆ նախագահին:








































