Tuttosport-ը հայտնում է, որ «Մոնակո»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող են փոխարինել հարձակվողներ Ռադամել Ֆալկաոյի և Ռոբին վան Պերսիի տրանսֆերները:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ առաջիկա ամռանը 30-ամյա վան Պերսին պատրաստվում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Նրա տեղը կարող է զբաղեցնել«Մոնակո»-ի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն: Երկու ակումբները պատրաստ են փոխանակել ֆուտբոլիստների տրանսֆերները:
Հավելենք, որ առաջիկա մրցաշրջանում վան Պերսին կարող է նաև «Արսենալ», «Բարսելոնա» կամ «Յուվենթուս» տեղափոխվել:








































