Դորտմունդի «Բորուսիա»-ի մենեջեր Հանս Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ թիմը պետք է ավելի լավ խաղա, եթե ցանկանում է վերջ դնել Բունդեսլիգայում «Բավարիա»-ի գերիշխանությանը:
«Ամենևին չենք ոգևորվում երկրորդ տեղը զբաղեցնելու մտքից: Պետք է հավաքվենք և առաջիկայում մարտական ոգի ցուցաբերենք:
Ես հազվադեպ եմ գնահատում այն, ինչ անում է «Բավարիա»-ն, բայց դա չի նշանակում, որ մենք կամ Բունդեսլիգայի մյուս թիմերը պետք է դադարեն պայքարել և հաշտվեն մյունխենցիների առավելության հետ:
Մեր աշխատանքն է «Բավարիա»-ի համար դժվարություններ ստեղծել: Պետք է մտածենք այն մասին, որ գերազանցենք մյունխենցիներին, ինչպես դա արել ենք նախկինում»,- Bild-ը մեջբերում է Վացկեի խոսքերը:





































