Պենտագոնը կընդլայնի ռազմական համագործակցությունը Լեհաստանի և Մերձբալթյան երկրների հետ: Այս մասին կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը:
«Պաշտպանության նախարարությունը մեր դաշնակիցներին պաշտպանելու համար սկսում է միջոցառումների իրականացումը»,- ասել է Հեյգելը:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ը նաև կմեծացնի իր օդուժի դերը Լեհաստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում: Նա նշել է, որ դա կապված է Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի հետ:








































