ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը սիրալիր կերպով համաձայնել է լուսանկարվել իր երկու երկրպագուհիների հետ: Ինչպես հետագայում պարզվել է`նրանք մարմնավաճառուհիներ են`Ավա Ադորա և Բարբի անուններով:
Աղջիկները 67-ամյա քաղաքական գործչին «բռնել են» Լոս Անջելեսում տեղի ունեցած բարեգործական միջոցառման ժամանակ, որտեղ նրանց բերել էր այդ հաստատության սեփականատերը:
«Այդ երկու աղջիկները Բիլլ Քլինթոնի երկպագուներն են: Նրանք անդադար ասում էին`խնդրում եմ, հայրիկ, վերցրու մեզ քեզ հետ»,-ասել է ակումբի տնօրեն Դենիս Հոֆը:
Հաստատության կայքում 23-ամյա Ադորային բնութագրում են որպես «կրքոտ սիրուհի»: Իսկ 22-ամյա Բարբին մասնագիտացել է «կուսություն կորցնելու» ուղղությամբ:








































