Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլա Սեյֆը հայտարարել է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կստանա երկրորդ տրանշը սառեցված 4.2 մլրդ դոկար ակտիվների ընդհանուր գումարից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Նավթի վաճառքից ստացված արգելափակված եկամուտների առաջին տրանշը փոխանցվել է շվեյցարական բանկերից մեկի հատուկ հաշվեհամարին, երկրորդ տրանշը այդ հաշվեհամարին կլինի մի քանի օր անց»,- ասել է Սեյֆը:






































