ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիր նավերից մեկը նախատեսում է Սև ծովի ջրային տարածք մտնել այս շաբաթվա վերջին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Սևծովյան նավատորմի շտաբում գտնվող աղբյուրին:
Աղբյուրը հայտնել է նաև, որ ուկրաինական ռազմածովային ուժերի «Հետման Սագայդաչնի» ֆրեգատը մտել է Օդեսայի նավահանգիստ, տախտակամածին՝ ՆԱՏՕ-ի հետախուզական սարքավորումներով:
Նա հավելել է, որ նավը մտադիր է այդ սարքավորումներն օգտագործել հետխուզական և ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիր նավերի հետ տվյալների փոխանակման նպատակով:










































