Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Սաուդյան Արաբիան հայտարարել են, որ հետ են կանչում իրենց դեսպաններին Կատարից՝ իրենց անվտանգության պաշտպանության միջոցառումների շրջանակներում՝ հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Սաուդական աղբյուրների տվյալներով՝ դեսպաններին հետ կանչելը կապված է այն բանի հետ, որ Կատարը չի կատարում իր պարտավորությունները տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար և միջամտում է հարևան երկրների ներքին գործերին:
Պարսից ծոցի երեք երկրների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երկրները հարկադրված են եղել միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու համար:











































