Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«Դեմ եմ»-ը մարտի 7-ին համաչափ պատասխան կտա ճնշումներին

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» շարժումը մարտի 7-ին ֆինանսների նախարարության առջև բողոքի ակցիա կանցկացնի՝ «Հակազդենք ֆինանսների նախարարության ապօրինություններին» խորագրով: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց շարժման անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը:

«Այն, որ այսօր ֆինանսների նախարարության կողմից տոտալ ճնշումներ են իրականացվում, կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ. բոլորս նույն երկրում ենք ապրում: Ի սկզբանե, երբ ՍԴ-ն որոշումը հրապարակեց, ՊԵԿ-ն ու ֆիննախը շարժվում էին նույն ուղով, հայտարարում էին՝ իբր, եթե օրենքը հետագայում սահմանադրական ճանաչվի, միանգամից երեք ամսվա գումար կպահեն: Այս ցեցը գցեցին, մտածեցին՝ պահել հաշիվները, որ հետագայում աշխատակիցներն այդ բեռը չզգան. սա ծուղակ էր: Հետո ասացին՝ եթե պահել ես, ինչո՞ւ չես փոխանցում. գոյություն ունի պատասխանատվություն պետության նկատմամբ:

Պատասխանատվությունը կատեգորիա է, որ նախատեսում է պատիժ, եթե պատիժը չկա, ես դա պատասխանատվություն չեմ համարում»,- ասաց նա՝ նկատելով, որ բոլոր իրավահարաբերությունները պետք է դիտարկել ՄԻ տեսանկյունից. դա գերակա շահ է և ենթադրում է աշխատակցի կարծիքը լսել:

Մանուկյանը համոզմունք հայտնեց՝ ամսի 7-ին պիտի համարժեք պատասխան տան: Նա կոչ արեց հանրությանը՝ բոլորով գնալ ու իրենց ձայնը բարձրացնել, ասել՝ բավ է, այլևս չենք ենթարկվելու:

Ակտիվիստ Հարութ Աղլամազյանը նշեց՝ քանի որ ֆիննախը կոնկրետ հեռուստաընկերություններով հանդես է եկել, ասել, որ եթե գումարներ չփոխանցվեն միջանկյալ կամրջային հաշիվներին, այդ դեպքում գործատուների նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ, ապա դա բացահայտ ճնշում է: «Մենք համաչափ պատասխան ենք տալու, որ նման հայտարարություններ չանեն: Իրենք իրավունք չունեն նման բան անելու. կարող են կիրառել վարչական տույժեր:

Քանի որ օրենքը վիճարկվում է ՍԴ-ում և ոչ մի պատասխանատվություն չի ենթադրում, հետևաբար դա օրենք չէ, նորմ է: Պետք չէ կատարել փոխանցում միջանկյալ հաշիվներին»,- ասաց նա:

Շարժման անդամ Մանուկ Զաքարյանի համոզմամբ՝ պետք է նշել՝ ֆինանսների նախարարը պարտավոր է հայտարարել (ու դա բնական է), որ այդ գումարները կարող են հետ ուղարկվել աշխատակիցներին, հակառակ դեպքում տրամաբանություն չկա, միևնույն է՝ այդ գումարները որևէ կերպ չեն աշխատելու:

Ակտիվիստը տեղեկացրեց, որ ճնշումներ կիրառվել են նաև կոնկրետ հիմնադրամների հետ կապված. Հայաստանը փոքր երկիր է, հնարավոր է դա իմանալ: Եթե հունվարի կեսին մի քանիսն էին ընտրել, ինչպե՞ս եղավ, որ փետրվարին նրանց թիվը կտրուկ աճեց:

Մանուկյանը նկատեց՝ այստեղ նույն պրակտիկան է, ինչ ընտրությունների ժամանակ: Քաղաքագետ-ակտիվիստը նշեց, որ գործատուն էլ է ճնշված, բայց միևնույն է՝ կա ինքնակազմակերպման խնդիրը, որ կոլեկտիվն ինքը պիտի անի, ինչպես ՀԱԷԿ դեպքում եղավ:

Արհմիությունները, որ կոչված են պաշտպանելու աշխատողների իրավունքները, կա՛մ չկան, կա՛մ հաճախ ձևական բնույթ են կրում: Շարժման ակտիվիստները նշում են՝ կոնֆլիկտը ոչ թե իրենց և գործատուների միջև է, այլ իրենց և կառավարության:

«Դեմ եմ» շարժման ակտիվիստները նաև մի կարևոր հանգամանք ընդգծեցին՝ կապված ամսի 28-ի հետ. հանրության մեջ այդ ամսաթիվը շատ է շոշափվում, հաճախ՝ ոչ ճիշտ, մինչդեռ մարտի 28-ին ընդամենը սկսվում է դատավարությունը, դեռ առաջին նիստն է լինելու, իսկ հանրության մեջ հաճախ թյուրըմբռնում կա:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում