Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Լուկաշ Պոդոլսկին կարծիք է հայտնել իր ակումբակցի` Մեսութ Օզիլի մասին:
«Մեսութը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա բազմաթիվ երջանիկ պահեր կպարգևի Գերմանիայի հավաքականին և «Արսենալ»-ին: Օզիլը դեռ երիտասարդ է, բայց արդեն շատ հիանալի հանդիպումներ է անցկացրել և առջևում այդպիսիք դեռ սպասվում են նրան:
Օզիլն ընկերս է: Կարծում եմ` նրա հասցեին հնչող քննադատությունը երբեմն չափազանց է և անարդար»,- ասել է Պոդոլսկին:








































