Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը չի խանգարի ԵՄ-ի հետ տնտեսական գործակցությանը: Այս կարծիքին է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը:
Ելույթ ունենալով «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում կազմակերպված ներդրումային համաժողովին՝ նա ասաց, որ Հայաստանը կարող է ներդրումների հարմար վայր դառնալ ԵՄ երկրների համար՝ այստեղ արտադրված արտադրանքը Մաքսային միության այլ երկրներ արտահանելու համար:
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն էլ նշեց, որ Հայաստանը վերջին տարիներին բարելավել է իր դիրքը doing business վարկանիշային աղյուսակում:









































