Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «կապտանռնագույններ»-ի ավագ Կառլես Պույոլի` կատալոնական ակումբը լքելու մասին որոշումը:
«Մենք արդեն գիտեինք այդ մասին: Բարդ փուլ է Պույոլի համար, և դժվար է, երբ ընկերդ նման կարևոր որոշում է կայացնում: Մեկ ուրիշ ֆուտբոլիստ կարող էր այլ որոշում կայացնել, եթե գործող պայմանագիրը դեռ երկու տարվա ժամկետ ունենար:
Տեսնեիք միայն, թե ինչպես էր Կառլեսը մարզվում: Ոչ ոք չէր մտածի, որ նա 36 տարեկան է: Կարծես 18 տարեկան լիներ: Ինձ համար Պույոլը միշտ կմնա «Բարսելոնա»-ի ավագ»,- Marca-ն մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:








































