Saturday, 04 05 2024
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա

Հայ-ամերիկյան խորհրդանշական նիստ. Երևանի ու Վաշինգտոնի այո-ն և ոչ-երը

Մայիսի 7-ին Երևանում տեղի կունենա Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստ, ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ-ն: Ռազմավարական երկխոսության նիստում հայկական միջգերատեսչական թիմը գլխավորելու է փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, իսկ ԱՄՆ թիմը կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջորջ Քենթը:

Խիստ խորհրդանշական է, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը տեղի է ունենում թավշյա հեղափոխության, այսպես ասած, ֆորմալ հաղթանակի հենց մեկամյա տարեդարձի շեմին, եթե արձանագրենք, որ հենց մեկ տարի առաջ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը որպես համաժողովրդական շարժման թեկնածու վարչապետ ընտրվեց խորհրդարանում: Բանն այն է, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունն անցնող մեկ տարվա ընթացքում պարբերաբար եղել է ուշադրության կենտրոնում, և՝ գլխավորապես նոր իրավիճակում և նոր հեռանկարում իր հասկանալիության և բովանդակության համատեքստում: Այստեղ իրավիճակն իսկապես բավականին ուշագրավ է, զգալիորեն հակասական: Մի կողմից՝ փոխադարձաբար եղել են հավաստիացումներ հարաբերության խորացման և զարգացման ուղղությամբ, մյուս կողմից ակնառու է, որ կողմերը միմյանց ունեն հարցեր, որոնց պատասխաններն առայժմ չեն գտնվում: Մի կողմից՝ եղել է «բոլթոնյան» աննախադեպ առաջարկը ամերիկյան սպառազինության մատակարարման առնչությամբ, մյուս կողմից՝ վարչապետ Փաշինյանը, օրինակ, նշել է, թե ԱՄՆ-ից ակնկալում է ավելին՝ Հայաստանին թավշյա հեղափոխությունից հետո աջակցելու հարցում:

Իրավիճակը հարաբերական ու հակասական է նաև տնտեսության հարցում՝ հաշվի առնելով «Լիդիան» ընկերության թնջուկը, որը Նահանգների համար ունի զգալի նշանակութուն, և ամերիկյան կողմը դիվանագետների մակարդակով բավական բաց տեքստով է շեշտադրել այդ հարցի կարևորությունը Հայաստանի ներդրումային գրավչության տեսանկյունից:

Սրան զուգահեռ, կա ռուսական մեդիատարածությունում նկատելի և շոշափելի արշավը Հայաստանի թավշյա հեղափոխության դեմ, ըստ որի՝ տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, և Հայաստանը հայտնվել է արևմտյան ծիրում: Սա էլ, իր հերթին, հակասականորեն զուգորդվում է այլ գնահատականներով, թե Հայաստանի նոր իշխանությունը չունի Արևմուտքի հետ հարաբերության ռազմավարություն:

Այս իրապես հարաբերական և հակասական պատկերի ֆոնին ավելորդ է թերևս արձանագրել Հայաստան-ԱՄՆ հարաբերության կարևորությունը Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական-քաղաքացիական, թե՛ անվտանգային հարցերի համատեքստում: Ավելին՝ հնարավոր է խոսել գերկարևորության մասին: Ի՞նչ կետում է հայ-ամերիկյան հարաբերությունն այժմ, և ինչ ռազմավարություն է ուրվագծվում հեռանկարի համար:

Երևանում տեղի ունենալիք նիստից, անշուշտ, պետք չէ բոլոր հարցերի պատասխանները սպասել, սակայն, մյուս կողմից, նաև ռացիոնալ չէր սպասել, որ հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունը նմանվելու էր տոնական շքերթի: Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե իշխանափոխություն, այլ իրերի հեղափոխական շրջադարձ, թեկուզ այդ բառի ոչ դասական կամ դասագրքային իմաստով: Եվ այդ առումով հայ-ամերիկյան հարաբերությունը, որքան էլ տարօրինակ չհնչի, ունի մաքուր թղթից սկսելու անհրաժեշտություն: Հարցն իհարկե բացարձակ ուղիղ իմաստով մաքուր թուղթը չէ, այլ հիմնարար վերանայումները, թե ինչի վրա պետք է կառուցվի այդ հարաբերությունը: Որովհետև այդ հարաբերությունը չի կարող կառուցվել այն հենքի կամ բազայի վրա, որ եղել է նախկին համակարգի պարագայում: Եվ սա վերաբերում է ոչ միայն հայ-ամերիկյան հարաբերությանը, այլև արտաքին հարաբերություններին ընդհանրապես: Եվ այդ առումով հայ-ամերիկյան հարաբերությունը ունի ոչ թե շտապելու կարիք, այլ հակառակը՝ նոր ռազմավարության առավելագույնս խորքային մշակման, որովհետև ավելի կարևոր է ոչ թե արագ, այլ հուսալի, խորքային հիմքով հարաբերության ձևավորումը, որովհետև հայ-ամերիկյան հարաբերությունը գործնականում ապագայի հարաբերությունն է, այդ թվում՝ ռեգիոնալ իմաստով: Եվ այստեղ անկասկած է, որ այն զարգանալու կամ վերբեռնվելու է հայ-ռուսական հարաբերությանը զուգահեռ, ոչ թե հակադրության, այլ երկու հարաբերության խնդիրների զգուշավոր, նուրբ համադրության միջոցով, չվնասելու սկզբունքով: Այդ իմաստով, կա նաև հայ-ամերիկյան հարաբերության հանրային գնահատման խնդիր, թե ինչ չափանիշներով և նշաձողերով պետք է տեղի ունենա գնահատումը, և ըստ այդմ՝ հանրային՝ մի կողմից վերահսկողությունը, մյուս կողմից՝ աջակցությունն այդ հարաբերության ռազմավարական խորության ձևավորմանը:

Այստեղ է խնդիրը. նախկինում հայ-ամերիկյան հարաբերությունն ունենալով առերևույթ արագ զարգացող բնույթ, գործնականում զուրկ է եղել ռազմավարական խորությունից: Իսկ դա իդեալական հարաբերություն բնորոշող հասկացություն չէ, այլ երկարատև փոխհասկացվածություն ենթադրող հարաբերություն, որտեղ փոխադարձաբար հասկանալի է ոչ միայն այո-ն, այլ նաև ոչ-ը, քանի որ հարաբերության հիմքում դրված կլինեն դրանից շատ ավելի կարևոր սյուներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում