ԱՄՆ մայրաքաղաքում ոչ մեծ ծավալի մարիխուանա պահելն այլևս հանցագործություն չի համարվում: Այս կապակցությամբ երեքշաբթի օրը վերջնական որոշում է ընդունել Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը, գրում է ITAR-TASS-ը:
Քաղաքային խորհրդի 11 անդամից միայն մեկն է դեմ արտահայտվել դրան վերաբերող օրինագծին, որն այժմ պետք է ստորագրի մայրաքաղաքի քաղաքապետ Վինսենթ Գրեյը: Նա արդեն խոստացել է այն հնարավորինս շուտ ստորագրել:
Ըստ համապատասխան փաստաթղթի` հետայսու Վաշինգտոնի հասուն քաղաքացիները, ովքեր կպահեն 28 գրամ մարիխուանայից ոչ ավել, դրա համար պետք է 25 դոլար տուգանք վճարեն: Սակայն ընդգծվում է, որ հասարակական վայրերում մարիխուանա օգտագործելը մնում է քրեորեն հետապնդելի, որի համար մինչև 60 օր կալանք և 500 դոլարի չափով տուգանք է սպառնում:








































