«Մեծ յոթյակի» երկրները (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) քննարկում են առաջիկա շաբաթներին G7-ի գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին:
Սպիտակ տան մամլո ծառայությունն օրերս հայտարարություն էր տարածել G7-ի կողմից Սոչիում կայանալիք «Մեծ ութնյակի» (Ռուսաստան) գագաթնաժողովի նախապատրաստումից հրաժարվելու մասին:
Երեկ Պուտինը հայտարարել է, որ չի լսել այդ մասին և պատրաստվում է գագաթնաժողովին:
«Ես այդ մասին նախագահ Օբամայի հետ խոսել եմ հանգստյան օրերին, ես առաջարկել եմ դա և գիտեմ, որ քննարկումներ են ընթանում G7-ի բարձրաստիճան պաշտոնյաների միջև առաջիկա շաբաթներին G7-ի հնարավոր գագաթնաժողովի մասին»,- հայտարարել է Հարփերը՝ ելույթ ունենալով կանադական խորհրդարանում:











































