Մարտյան աղետից հետո, երբ կործանիչ երկրաշարժից հետո ցունամին մեծ վնասներ հասցրեց, Ճապոնիայում ամուսնալուծությունների թիվն աճել է երեք անգամ: «Մարտի 11-ի աղետը շատ զույգերի ստիպեց վերանայել իրենց հարաբերությունների նպատակահարմարությունը: Ոմանք հասկացել են, որ աշխատանքն իրենց համար ավելի կարևոր է, քան ամուսնությունն ու ընտանիքը, և դա օգնել է մարդկանց ձեռք բերել մի փոքր ինքնավստահություն, որպեսզի բաժանման որոշում ընդունեն»,- ասել է Խիրոկի Տերային, որն արդեն երկու տարի զբաղվում է ամուսնալուծություններով:
Ամուսնալուծության արարողությունն արժե 690 դոլար և իրենից ներկայացնում է մի միջոցառում, որի ընթացքում զույգերը մուրճով ջարդում են իրենց մատանիները: Արարողությունը ներառում է նաև ֆուրշետ և ամուսնալուծության համար նախատեսված հատուկ զգեստ՝ հատուկ շեշտադրությամբ մեջքի շրջանում:
«Ես ստեղծել եմ այս զգեստը, քանի որ կնոջ մեջքը մարմնի ամենագեղեցիկ հատվածն է, երբ նա շրջվում և հեռանում է»,- ասել է զգեստի դիզայներ Ակյուէ Պերեյտին: Որոշ ճապոնացիներ ասել են, որ այս արարողությանը մասնակցելով իրենք բաժանումից հետո ընկերներ են մնում:








































