ԱՄՆ-ի իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում Facebook և Instagram սոցցանցերին արգելել զենքի մասին էջերը, գրում է rosbalt.ru: Սպասվում է, որ Facebook-ը նման էջերի վերաբերյալ իր քաղաքականությունը կփոփոխի արդեն մոտակա շաբաթներին:
Facebook-ի էջերում զենքերի մասին տեղեկատվությանը դեմ են հադես եկել Mayors Against Illegal Guns և Moms Demand Action իրավապաշտպան խմբերը: Աղբյուրները պնդում են, որ իրավապաշտպանները սոցցանցերի ներկայացուցիչների հետ բանակցություններ են անցկացնում:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Facebook-ի որոշ էջերում օգտատերերը կարող են պայմանավորվել զենքի առք ու վաճառքի մասին:
Ավելի վաղ Craiglist, eBay և Google+ պլատֆորմները իրենց էջերում արգելել են զենքի վաճառքը:









































