Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

27-ամյա զվարճասեր տավուշցին տաքսու վարորդին ներկայացել է որպես գործարար և թալանել վերջինիս

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Գոռ Մանուչարյանի գործի դատական քննությունը:

27-ամյա Գոռ Մանուչարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի ապրիլի 3-ին նա Երևանում նստել է Ռուբեն Հ.-ի կողմից որպես տաքսի վարած «Մերսեդես» մեքենան: Գոռը ներկայացել է Արմեն անունով, խնդրել է իրեն տանել մարմնավաճառ աղջիկների մոտ:

Մարմնավաճառուհիների հետ զվարճանալուց հետո Գոռը տաքսու վարորդին առաջարկել է իրեն տանել իր բնակության վայր՝ Տավուշի մարզի Վարագավան գյուղ: Ճանապարհին, ըստ մեղադրանքի, գյուղի գերեզմանատան մոտ Գոռն իր մոտ եղած դանակը որպես զենք ցուցադրել է տաքսու վարորդին, սպառնացել է գործադրել դանակը ու հափշտակել է վարորդի մոտ եղած 28 հազար դրամը, վարորդի «Սամսունգ» հեռախոսը և, չվճարելով ուղեվարձը, օգտվելով մթությունից, դիմել է փախուստի:

Գոռ Մանուչարյանին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ինչպես նաև հիշյալ դեպքից մեկ օր առաջ մեկ այլ ծանոթից փաստաթղթեր՝ անձնագիր ու սոցիալական քարտ հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով:

Առաջադրված մեղադրանքում Գոռ Մանուչարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Ռուբեն Հ.-ից գումար չի հափշտակել, նրա դեմ դանակ չի հանել, քանի որ իր մոտ դանակ չի եղել: Ռուբենը նման բաներ է ասել, որովհետև ինքը նրան չի տվել որպես ուղեվարձ 10 հազար դրամը, ինչի համար իրենք վիճել են:

Ամբաստանյալը հայտնել է, թե Ռուբենին նախկինում չի ճանաչել: Հանդիպել ու ծանոթացել է դեպքի օրը, ներկայացել է իր անունով՝ Գոռ: Իրենք մարմնավաճառ աղջիկների են վերցրել, Երևանում շրջել են: Ինքը Ռուբենին իր անձնականի մասին ոչինչ չի հայտնել, միայն ասել է, թե պիտի գնան Վարագավան գյուղ:

Որպես ճանապարհածախս Ռուբենն իրենից ուզել է 15 հազար դրամ: Գյուղ գնալու ճանապարհին մի քանի անգամ կանգնել են, ծխախոտ, գարեջուր, թխվածք են գնել:Մի խանութում գնումներ կատարելիս ինքը Ռուբենին 10 հազար դրամ է տվել: Ռուբենը վճարել, մանրը վերադարձրել է իրեն:

Քիչ հետո նա ասել է, թե մեքենայի գազը վերջացել է: Իր մոտ արդեն գումար չկար, ինքը որոշել է տանից գումար վերցնել ու տալ Ռուբենին: Նրա հետ մտել է իրենց տուն, սուրճ են խմել: Ռուբենը պահանջել է գումարը, ասել է՝ փողս տուր: Այդ արտահայտությունից ինքը նեղվել է, քանի որ Ռուբենի համար ինքը այդ օրը գումար էր ծախսել: Ռուբենը նույնպես օգտվել էր մարմնավաճառուհու ծառայությունից, առանձնացել էր նրա հետ, իսկ մարմնավաճառուհու համար վճարել է ինքը:

Ռուբենին իրենց տանը վճարել է 5 հազար դրամ: Բայց Ռուբենն այդ գումարով չի բավարարվել: Պարտքով գումար վերցնելու համար նույնիսկ բարեկամի է դիմել, բայց գումար չի ճարել, հետո վերադարձել են իրենց տուն: Ռուբենը հեռացել է: Մինչև նրա հեռանալը ինքը օգտվել է նրա բջջային հեռախոսից՝ զանգել է իրենց տուն:

Գործով տուժող Ռուբեն Հ.-ն հայտնել է, թե աշխատել է «Յանդեքս» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ:

2018 թվականի ապրիլի 2-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում իր մեքենան կայանել էր Երևանի Արշակունյաց պողոտայում: Մաքրում էր մեքենայի ապակիները, երբ իր մեքենայի առաջ կանգնել է մի «Ֆորդ», իջել է մի երիտասարդ, հետագայում իմացել է, որ նա Գոռն է: Երիտասարդը մոտեցել է իրեն ու հարցրել է. «Հոպա՛ր, ազատ ե՞ս»: Պայմանավորվել են մեկ կիլոմետրը՝ 100 դրամով: Երիտասարդը ցանկություն է հայտնել Երևանում մի քիչ շրջելու: Նա «թիթեռնիկ» է վարձել՝ մարմնավաճառուհի, տարել է հյուրանոց: Իրեն խնդրել է սպասել: հետո իրեն ասել է. «Լավ մարդ ես էրևում, ռայոն կտանե՞ս»: Ինքը համաձայնել է, պայմանավորվել են, որ որպես ուղեվարձ վճարելու է 15 հազար դրամ:

Ուղևորվել են Իջևան: Իջևանի մոտակա գյուղերն անցնելուց հետո ինքը հարցրել է՝ դեռ տեղ չե՞ն հասնում: Ուղևորն ասել է. «Քշի, խնդիր չկա, ինչքան փողդ կազմի, կտամ»:

Հասել են Վարագավան գյուղ, երիտասարդը ցույց է տվել իր տունը, հորեղբայրների տունը: Ճանապարհին նա իրեն ասել է, թե ֆերմա ունի, փայտի գործ է անում ու ամեն 10 օրը մեկ Երևան է մեկնում՝ զվարճանալու: Երիտասարդն առաջարկել է մեքենան վարել գյուղի գերեզմանոց տանող ճանապարհով, որ ցույց տա իր անասնագոմերը: Նա ինչ-որ բան է ցույց տվել, ինքը գլուխը թեքել է, որ նայի, այդ պահին դանակի հպում է զգացել: Երիտասարդն իրեն ասել է. «Խելոք մնա, որ անփորձանք տուն հասնես:

Ինչքա՞ն փող ունես»:

Նա մի ձեռքով դանակն էր բռնել, մյուս ձեռքով իր աջ գրպանից հանել է 28 հազար դրամն ու դրել է գրպանը:

Գյուղ են վերադարձել, ճանապարհին նկատել է «Ֆորդ» մեքենա, որի մոտ երկու տղա էին կանգնած: Ինքը դանդաղեցրել է մեքենայի ընթացքը, որ օգնություն խնդրի, ուղևորն իրեն ասել է» «Քշի՛, արա՛, լավ չե՞ս»:

Շուրջ 200 մետր անցել են, ուղևորը պահանջել է մեքենան կանգնեցնել, վերցրել է իր հեռախոսը, վառել է լապտերն ու իջել է մեքենայից, իրեն էլ ասել է. «Խելոք գնա»:

Ինքը մի քիչ առաջ է վարել, հետո շրջվել ու վերադարձել է ճանապարհին կանգնած երկու տղայի մոտ: Նրանց հարցրել է, թե ո՞վ էր իր ուղևորը ու պատմել է տեղի ունեցածը: Տղաներն ասել են, թե նա «հիմար մարդ է», նրա հետ չարժի գործ ունենալ…

Ինքն այդ տղաներին ասել է, թե մոտը գումար չկա, մեքենայի վառելիքն էլ վերջացել է: Տղաներից մեկն առաջարկել է իր անունից գազալցակայանում գազ լցնել՝ խոստանալով առավոտյան վճարել: Ինքը 3 հազար դրամի գազ է լցրել և ուղևորվել Երևան:

Դեպքի մասին հաղորդում է տվել ոստիկանության Շենգավիթի բաժնում:

Պատասխանելով դատավորության կողմերի հարցերին՝ տուժողը հայտնել է, որ ինքն ու Գոռ Մանուչարյանը Երևանից դուրս են եկել կեսգիշերն անց: Ավանում կանգ են առել, Գոռն առևտուր է արել, գնել է չորս շիշ գարեջուր, և իր համար մեկ տուփ ծխախոտ: Նա իրեն ներկայացել էր Արմեն անունով: Դիլիջանում Գոռը նորից գարեջուր է գնել, իսկ Իջևանում երկու հատ քաբաբ է առել: Նա իրեն տվել է 10 հազար դրամ, ինքը վճարել է քաբաբի համար, մանրը վերադարձրել է Գոռին:

Տուժողն ասել է, թե մեքենան ուրիշինն էր, ինքը վախենում էր մեքենայի համար, վախեցենում էր, որ Գոռը կարող է մեքենան հափշտակել:

Տուժողը հայտնել է, որ երբ Գոռը իր գրպանից հանել ու վերցրել է 28 հազար դրամը, իրեն ասել է. «Լավ մարդ ես էրևում, ուրիշ բաների հետևից չընկնես»: Ինքը նրան գումար չի տվել, նա է իր գրպանից հանել ամբողջ գումարը: Նա իրեն որպես ճանապարհածախս պիտի վճարեր 15 հազար դրամ: Ինքն ընկալել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, քանի որ ուղևորը դանակ էր պահել իր վրա: Գոռը երկու անգամ օգտվել է իր հեռախոսից: Նա ճանապարհին իր հետ այնքան ջերմ խոսակցություն էր վարում, որ ինքը չի պատկերացրել հետագայում գլխին գալիքը, որևէ կասկած չի առաջացել: Իմանալով, որ ինքը ստամոքսի հիվանդություն ունի, Գոռը խոստացել է հոր քաշած թթի օղուց երկու լիտր տալ իրեն: Ասել է՝ կխմես, կլավանաս: Գյուղում կանգնած տղաներից է իմացել, որ նրա իսկական անունը Գոռ է: Ինքը Գոռի տուն չի մտել, նրա ընտանիքի անդամներին չի տեսել: Գոռը մեքենայի միջից մատնացույց է արել իր տունը: Ինքը հարցրել է՝ ինչո՞ւ տան մոտ չես իջնում: Նա պատասխանել է, թե ցանկանում է իր ֆերման ցույց տալ՝ իբր գործարար, աշխատող մարդ է, շատ անասուններ ու փող ունի:

Տուժողը Գոռ Մանուչարյանից պահանջել է իր բջջային հեռախոսը, գրպանից հանված 28 հազար դրամը և ուղեվարձ 15 հազար դրամը: Հայտնել է, թե հեռախոսը «Սամսունգ» ֆիրմայի էր, ինքը գնել էր մեկ տարի առաջ 100 հազար դրամով, ապառիկ տարբերակով: Ներկայումս հեռախոսի գինը կլինի 60-65 հազար դրամ:

Գոռ Մանուչարյանի մայրը հայտնել է, թե որդին հաճախ էր Երևանից տաքսով տուն վերադառնում: Նա մի ժամանակ տաքսի էր վարում, ապա ինչ-որ գյուղում անասնապահությամբ էր զբաղվում, տասն օրում ստանում էր 90 հազար դրամ…

Դատարանը հաստատված է գնահատել, որ Գոռ Մանուչարյանը դանակի գործադրմամբ կատարել է ավազակային հարձակում, իսկ դրա նախորդ օրը ծանոթից հափշտակել է փաստաթղթերը:

Դատարանը հաշվի է առել, որ Գոռ Մանուչարյանի խնամքին են երեք անչափահաս երեխաները:

Գոռ Մանուչարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 324 հոդվածի 1-ին մասով ու դատապարտել է 6 տարի 3 ամիս ազատազրկման:

Այս պատժին մասնակիորեն գումարվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2019 թվականի մարտի 5-ին կայացված դատավճռով սահմանված պատժի չկրած մասը, և վերջնական պատիժ է նշանակվել 6 տարի 6 ամիս իրական ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը՝ 2018 թվականի մայիսի 18-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում