Ամերիկացի սուպերմոդել, «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քենդալ Ջեները հայտարարել է, որ ուզում է մազերը կտրել, բայց դա չի անում, որ մորը, համատեղությամբ նաև մենեջերին՝ Քրիս Ջեներին չնմանվի: Աղջիկն այս մասին հայտարարեց E! Online-ին տված հարցազրույցում։
«Եթե կարճացնեմ մազերս, կլինեմ մորս կրկնօրինակը: Ես նկարահանում ունեի, որտեղ կարճ պարիկներ էի կրում։ Այնտեղ ճիշտ մորս նման էի: Դա չափազանց է: Ես բառացիորեն փոքրիկ Քրիս Ջեներն էի։ Սա խնդիր է», – բացատրեց թոփ-մոդելը:
Սակայն նա նշեց, որ մի ժամանակ մազերը կարճ էին: Վերջին անգամ կրտսեր Ջեները մի քանի տարի առաջ է կարճ սանրվածք արել, բայց հիմա մազերը երկարացնում է։ «Ոչ, ես մտադիր չեմ դա անել: Պարզապես մազերս չեմ կտրում », – ավելացրեց նա: Քենդալ Ջենների խոսքերով՝ ընկերները նրան առաջարկում են կարճ սանրվածք անել։
2018 թ. փետրվարին բրիտանական հեռուստատեսության հաղորդավար Փիրս Մորգանը Good Morning Britain- ում հայտարարել է, որ Քարդաշյան ընտանիքի միակ գեղեցկուհին Քենդալ Ջեներն է: Նույնը կրկնել է 2019-ի մարտին: «Չեմ կոպտում, բայց ընտանիքում միակ գրավիչ աղջիկը Քենդալն է, իսկ մյուսները … Նրանցից ոչ մեկը գրավիչ չէ», – ասաց հաղորդավարը: