Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

«Բռնող» նախկինները, «փչացնող» ներկաները․ հեղափոխության հեռացող ուրվականը

Ամեն իշխանություն իր զենքն ունի. նախկին իշխանությունը բռնում էր ընդդիմությանը, այս իշխանությունն էլ իր վստահությունն օգտագործելով՝ փչացնում է բոլորին․ իրերի իրական վիճակը դիպուկ նկարագրել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգայանի նախագահության տարիներին լավ օրից չէր, որ ընդդիմադիրներին «փակում» էին։ Անցած քսան տարիներին Հայաստանն ունեցել է քրեածին իշխանություն, որը չէր հասկանում ու սկզբունքորեն մերժում էր քաղաքական բանավեճերի, դիսկուրսի ինստիտուտը և այլակարծության ցանկացած դրսևորում համարում էր իրեն հասցեագրված մահացու վիրավորանք։ Մյուս կողմից՝ քրեաօլիգարխիկ իշխանությունը ընդդիմադիրներին ձերբալակելով՝ իր համար կենսական խնդիր էլ լուծում, այսպես ասած՝ գոյության հարց։ Երբ ընտրությունները կեղծվում են, քաղաքականությունը վերջանում է, ու փողոցում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ կա՛մ պետք է հեղափոխոխություն անեն, կա՛մ էլ իշխանությունը պետք է կրակի նրանց վրա ու իրականացնի մասսայական ձերբակալություններ։ Երրորդ ճանապարհ կարծես գոյություն չունի։

Օրինակ՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե 2003-ի նախագահական ընտրությունների առաջին ու երկրորդ փուլերի արանքում Քոչարյանը չդիմեր համատարած ռեպրեսիաների։ Իհարկե՝ կկորցներ իշխանությունը, որովհետև ակտիվ փողոցը կաթվածահար էր անելու համակարգը, կոտրելու էր նրա դիմադրողականության ռեսուրսը։ Նույն բանը տեղի ունեցավ 2008-ի դրամատիկ իրադարձությունների ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցեց Հայաստանի տասը քաղաքացիների գնդակահարության միջոցով և ընդդիմադիր գործիչների զանգվածային ձերբակալություններից հետո։

«Ժառանգորդ» օպերացիան ավտորիտար ռեժիմներում չի կարող իրականացվել լեգալ սահմանադրական կամ քաղաքական գործիքների միջոցով։

Թավշյա հեղափոխությունը Հայաստանում արդյոք չեղարկե՞լ է ավտորիտար քաղաքական մշակույթը, ու հիմա գործ ունենք ժողովրդավարության, մրցակցությա՞ն հետ։ Գուցե պարադոքսալ հնչի, սակայն՝ ոչ։

Իհարկե, հետհեղափոխական ընտրություններն օրինական են եղել։ Սակայն դա խնդրի, այսպես կոչված, ֆորմալ կամ ընթացակարգային մասն է։ Երբ ընտրություններն օրինական են լինում, պարտադիր չէ, որ դրանք մրցակցային բնույթ ունենան։ Անցած տարվա արտահերթ ընտրություններում քաղաքացին բովանդակային ընտրության հնարավորություն չի ունեցել՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, մեծ հաշվով՝ ընտրություն չի կարող լինել «բարու» և «չարի», «սևի» ու «սպիտակի» միջև։ Սա քաղաքագիտական աքսիոմ է։

Նույն տրամաբանությամբ էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձևավորում է քաղաքական մշակույթը։ Վստահության ու լեգիտիմության ռեսուրսը ձևավորել է իշխանության անսխալականության բարդույթ։ Հենց սրա դրսևորումներն են Նիկոլ Փաշինյանի հեգնանքը կամ մանիպուլյատիվ հնարքները կառավարության երեկվա նիստում։ Տպավորություն է ստեղծվում, որ ով հանդգնի «ընդդիմանալ» հեղափոխական իշխանությանը՝ առնվազն հակահեղափոխական է, կամ նույնիսկ՝ «ահաբեկչությանն» օժանդակող։ Բանը հասել է նրան, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԼՀԿ-ի պատգամավոր Հարություն Բաբայանի հետ զրույցում անկեղծացել է, որ տարիներ առաջ ինքն էլ է քննադատել «Գնումների մասին» օրենքի փոփոխությունը, սակայն քանի որ նոր իշխանությունն ունի հանրային վստահություն, և որևէ կասկած չկա այս իշխանությունների նկատմամբ, ապա կարելի է նաև այդ տեղեկությունները գաղտնի պահել։ Այս խոտոր տրամաբանությամբ՝ ուզածդ ժողովրդավարական իշխանություն կարող է նաև մարդ սպանել, որովհետև ունի հանրային վստահություն։

Նախկինում Նիկոլ Փաշինյանն ու Արտակ Զեյնալյանը ընդդիմանում էին «Գնումների մասին» Սերժ Սարգսյանի իշխանության առաջարկած փոփոխություններին, այսինքն՝ պաշտպանում էին «Լուսավոր Հայաստանի» այսօրվա մոտեցումը, որը միտված է թափանցիկ կառավարմանը։ Այսօր այս երկու պաշտոնյաներն ընդդիմության առաջարկությունը համարում են «ահաբեկչական»՝ պաշտպանելով Սերժ Սարգսյանի ներդրած սուպերվարչապետական մոդելը։

Հինգ տարվա ընթացքում թափանցիկ կառավարման սկզբունքները չեն փոխվել, իշխանավոր դարձած երեկվա ընդդիմադիրների մտածողությունն ու արժեհամակարգն է փոխվել։ Այսօրվա իշխանությունն ունի վստահության ու լեգիտիմության ռեսուրս, բայց չունի քաղաքական օրակարգ ու փաստարկներ։

Մնում է ընդդիմությանը «փչացնելը», որից հետո անխուսափելիորեն գալու է նաև «բռնելու» ժամանակը։ Հայաստանում արժեքային հեղափոխություն տեղի չի ունեցել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում