Friday, 12 06 2026
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան

Իրական ընդդիմություն, վիրտուալ իրականություն

Սովորաբար փոթորկից առաջ է անդորր լինում, սակայն Հայաստանի ներկայիս իրավիճակը, թերևս, կարելի է բնութագրել որպես փոթորիկ անդորրից առաջ:

Բանն այն է, որ Հայաստանն ամառային տապին ընդառաջ է գնում բավական դինամիկ ներքին ու արտաքին իրավիճակներով: Ընդդիմությունն իր վերջին հանրահավաքում երկխոսության թեմայի քննարկումը երկարաձգեց մինչև աշուն:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խոստանում է բավական թեժ մնալ՝ դատելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների Կազանից հետո նախանշված ակտիվ օրակարգից: Այդ և այլ իրադարձությունների զարգացման մեջ առկա դինամիզմի պոտենցիալը ամբողջությամբ կդրսևորվի առաջիկայում: Սակայն ինչքան էլ լինի այդ պոտենցիալը, կարծես թե աներկբա է, որ նվազագույն ռեզոնանսի պարագայում անգամ առկա խնդիրները շոշափելու են հասարակության լայն խավերի շահեր՝ լայն թե զուտ ֆիզիկական ծավալի, թե դերակատարության և թե կշռի իմաստով:

Այդ ամենի մեջ ուշագրավը, սակայն, ամառային շոգերից առաջ իշխանական աշխուժությունը չէ: Այսինքն՝ այդ աշխուժությունն ամառային շոգի սպասվելիք ֆոնին չէ, որ ընդգծվում է, այլ ընդգծվում է ընդդիմության բավականին հանդարտ պահվածքի ֆոնին: Եթե նախորդ տարիներին Հայաստանի իրադարձությունների դինամիզմն ապահովում էր ընդդիմությունը, իսկ իշխանությունն ամեն կերպ փորձում էր «սպանել» խաղը, ապա այժմ կարծես թե իշխանությունն ու ընդդիմությունը փոխվել են տեղերով, այսինքն՝ փոխվել են արագությամբ, և ով գիտե՝ գուցե նույնիսկ ցանկություններով: Բանն այն է, որ եթե առաջ իշխանությունն էր ապրում վիրտուալ իրականության մեջ, ապա այսօր, կարծես թե, այդ իրականության մեջ է հայտնվել ընդդիմությունը՝ Հայ Ազգային Կոնգրեսը:

Եվ սա բավական մտահոգիչ խնդիր է, քանի որ Կոնգրեսը զբաղեցրել է ընդդիմադիր գրեթե ամբողջ դաշտը և, այդ գործում հասնելով հաջողության, կարծես թե, խաղում է «հաշիվը պահելու» վրա: Իսկ այդ դեպքում այն թիմերը, որոնք զգալով իրենց առավելությունը՝ փորձում են «պահել հաշիվը», սովորաբար պատժվում են «գնդակ» բաց թողնելով սեփական դարպասը: Ընդ որում՝ այդ բանը սովորաբար տեղի է ունենում խաղի բավական անհարմար ժամանակի, երբ այլևս ուշ է լինում իրավիճակը վերստին վերցնել սեփական վերահսկողության տակ: Այժմ ընդդիմության պահվածքը հիշեցնում է խաղային հենց այդ մարտավարությունը: Չի կարելի ասել, թե այդ մարտավարությունը ձախողվել է, սակայն չասել, որ իշխանությունն ավելի ու ավելի վտանգավոր «պահեր» է ստեղծում ընդդիմության դարպասի մոտ՝ կլինի հետագա լուրջ հետևանքներով հղի սխալ: Իսկ ընդդիմությունն ավելի ու ավելի հաճախ հայտնվում է «խաղից դուրս» վիճակում: Սա մտահոգիչ է, քանի որ այդպես խաղից դուրս վիճակում է հայտնվում հասարակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում