Երեքշաբթի Կահիրեի դատարանը վճռել է արգելել ՀԱՄԱՍ շարժման գործունեությունը Եգիպտոսի տարածքում: Դատավճռի համաձայն` երկրում իսլամական կազմակերպության ներկայացուցչությունները պետք է փակվեն` հաղորդում է ITAR-TASS-ը:
ՀԱՄԱՍ շարժումը, որը 2007թ. հունիսին ստանձնել է իշխանությունը Գազայի հատվածում, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ներառվել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ կազմակերպության անդամները սերտ համագործակցում են Եգիպտոսի տարածքում գործող «Անսար Բեյթ Ալ-Մակդիս» խմբավորման հետ, որը մի շարք ահաբեկչություններ է իրականացրել Մուհամմադ Մուրսիի տապալումից հետո:








































