Ռուս զբոսաշրջիկները կարող էին կազմակերպել ցույցեր Ուկրաինայի հարավ-արևելքում և գրոհել շենքեր՝ հաղորդում է The New York Times-ը:
Պարբերականի տվյալներով`Ուկրաինայի արդյունաբերական քաղաքների ցույցերում մարդկանց մի մասը ներկայացվում է որպես Ռուաստանի քաղաքացի` «բողոքող զբոսաշրջիկներ», որոնք եկել են արտասահմանից:
Թերթը նշում է, որ Ուկրաինայի այս մասում էթնիկ շատ ռուսներ չեն վստահում նոր կառավարությանը: Հենց նրանք էլ ռուսական ներխուժման կոչ են անում:
Վերջին ժամանակներս Ուկրաինայի խոշոր քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունները ըստ էության համապատասխանում են Ղրիմում կրեմլյան մոդելին:










































