Սրճարանների և ռեստորանների զուգարանները վաղուց են դարձել Instagram-ում սելֆիների իսկական «հերոսներ», այդ է պատճառը, որ հասարակական սննդի շատ հաստատություններ աշխատում են հնարավորինս հետաքրքրիր կահավորել այդ հատվածը։
Ամենահաջողված տարբերակը հայտնաբերվել է ճապոնական ռեստորանում․ զուգարանը բառի բուն իմաստով շրջապատված է ջրով՝ տեղեկացնում է Travel and Leisure-ը։ Այդ կահավորանքը ռեստորանի տերերի համար արժեցել է մոտ 270 000 դոլար, գինը, սակայն, շատ արագ փոխհատուցվում է։
Թեպետ զուգարանը նախատեսված է կանանց համար, սակայն մեծ թվով հյուրերի բացակայության դեպքում կարող են այնտեղ ուղեկցել նաև հակառակ սեռի ներկայացուցիչների։


![]()











































