Saturday, 04 05 2024
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով

Նիկոլ Փաշինյանին դուր է եկել Սերժ Սարգսյանի «կոստյումը» ու՝ ոչ միայն

Կառավարությունն իր այսօրվա նիստում բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, որով առաջարկվում է օրենքի համապատասխան դրույթից հանել հետևյալ հատվածը՝ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։

https://www.youtube.com/watch?v=y9C7ye0XEhc

Հարկ է արձանագրել, որ «Լուսավորը» նոր առաջարկ չի արել ու, ըստ էության, նախաձեռնել է մի փոփոխություն, որի իմաստը Սերժ Սարգսյանի «հագով կարված» սուպերվարչապետական համակարգի բաղադրիչներից մեկի չեղարկումն է։

Ի դեպ, ԼՀԿ այսօրվա առաջարկությունը ժամանակին պաշտպանել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դեմ քվեարկելով այն ավտորիտար օրենսդրական փաթեթին, որը խորհրդարան էր բերել Սերժ Սարգսյանի կառավարությունը։ Սակայն, ինչպես երևում է, Նիկոլ Փաշինայնը բնավ էլ մտադիր չէ հրաժարվել սուպերվարչապետական համակարգից։ Դա ակնհայտ է դառնում մի շարք հրապարակային քննարկումների արդյունքում։ Նախ՝ խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության նոր կառուցվածքը սահմանող օրինագիծը, որը ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ն ամբողջովին դուրս է թողնում խորհրդարանի վերահսկողությունից, իսկ այսօր կառավարությունը փաստորեն չհամաձայնեց թափանցիկ դարձնել նաև բարձրաստիճան պաշտոնյաների համար զանազան նպատակներով արվող ծախսերը։

Զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, չունենալով ռացիոնալ հակափաստարկներ, հեգնանքով փորձել է մանիպուլացնել հանրային կարծիքը։ «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ով է ամենալավը կրակում, ով է ամենավատը կրակում և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»,- ասել է վարչապետը:

Ցավոք, Նիկոլ Փաշինայնն ու նրա կառավարության շատ անդամներ աստիճանբար կտրվում են իրականության զգացումից, քաղաքական ադեկվատությունից, այլապես վարչապետն ընդդիմադիր կուսակցությանը հանիրավի չէր մեղադրի այն հարցում, որ նա առաջարկում է կարգավորում, որն անվտանգության հետ կապված տեղեկատվությունը հասանելի կդարձնի նաև թշնամական պետություններին։ Առհասարակ՝ ընդդիմությանը հասցեագրված նման պիտակավորումները բնորոշ են ավտորիտար ղեկավարներին ու հարիր չեն վարչապետին ու կառավարությանը, որոնք ժողովրդավարական հեղափոխության ծնունդ են։

Ավելորդ է ասել, որ վարչապետի մակարդակով միտումնավոր խեղաթյուրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության օրենսդրական նախաձեռնությունը՝ վերջինիս դեմ քարոզչական կամպանիա իրականացնելու ակնհայտ միտումով։

Ազգային անվտանգության ապահովմանը վերաբերող ծախսերի մասով դրույթն առաջարկվել է թողնել անփոփոխ։ Այսինքն՝ եթե ծախսը համարվում է այնպիսին, որի վերլուծությունը կարող է բացահայտել ազգային անվտանգությանը վերաբերող որևէ տվյալ, ապա այն բնականաբար չի կարող հանրայնացվել, և այդ մասով նախագիծը խնդիր չի հարուցում։ Այսինքն՝ վարչապետը միարժեքորեն խեղաթյուրում է իրականությունը ու նաև՝ այն մասով, թե իբրև նախագծով առաջարկում է որևէ ծախս նախօրոք հրապարակել։ Այս համատեքստում առնվազն տարակուսելի են վարչապետի հեգնական արտահայտություններն ահաբեկչության ու ընդդիմության իբրև թե անտեղյակության կամ չարամիտ դիտավորության մասին։

Եթե խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է հրապարակային դարձնել վարչապետի կամ նախագահի համապատասխան ծախսերը, ապա դրանում արտահայտված է թափանցիկ ու արդյունավետ կառավարման հասնելու ձգտումը։ Երբ Սերժ Սարգսյանը դեմ էր այդ մոտեցմանը, հասկանալի էր, ի վերջո՝ կոռումպացված ցանկացած իշխանություն հնարավորինս մեծացնում է իր գործունեության ստվերը։ Զարմանալին այն է, որ կոռուպցիային պատերազմ հայտարարած կառավարությունն է անձեռնմխելի թողնում օրենսդրական այն սողանցքերը, որոնք կարող են վերածնել համակարգային կոռուպցիան։

Երբ Սերժ Սարգսյանն ամբողջ իշխանությունը կենտրոնացնում էր իր ձեռքում՝ ուժայիններին, հարկային ու մաքսային մարմիններին դարձնելով մահակ, ինքնին հասկանալի էր, որովհետև նրա իշխանությունը չուներ հանրային վստահության ռեսուրս։

Արտառոցն այն է, որ գործող ժողովրդավարական իշխանությունը պահպանում է այդ համակարգը ու զարմանում է, որ ընդդիմությունն ու հասարակության մի մասը՝ ավտորիտար կառավարման ռեստավրացիայի օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի առկայության պայմաններում, կասկածի տակ են դնում հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի կամ ժողովրդավարության անշրջելիության գործընթացը։

Փաստորեն Նիկոլ Փաշինյանին դուր է եկել Սերժ Սարգսյանի հագով կարված «կոստյումը» ու՝ ոչ միայն։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում