Monday, 08 06 2026
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի

Ուկրաինան չի կարողանում վերահսկել պաշտոնապես իր ճանաչված տարածքը. փորձագետ

Եթե Ռուսաստանը կորցնի Ղրիմը, Սևծովյան ավազանում ստեղծվելու է իրավիճակ, երբ տարածաշրջանային լիդերը դառնալու է Թուրքիան: Մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոցի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ առանց այդ էլ հավասարակշռությունը շատ փխրուն է, և չի կարելի ասել, թե Ռուսաստանն ինչ-որ առավելություններ ունի: Թուրքական նավատորմը արդիական է, ու թեև որոշ պարամետրերով, ասենք՝ ծանր նավերով, Ռուսաստանը լիդեր է, այլ է, օրինակ, սուզանավերի հարցում. Ռուսաստանն ունի երկու սուզանավ, որից մեկը չի աշխատում, Թուրքիան ունի 14-ը:

«Իհարկե նավերի քանակը համեմատելը սխալ է, կարևոր դեր ունեն օդուժն ու ռազմաբազաները, Սևաստոպոլը ամենաուժեղ ռազմաբազան է, սրա կորուստը հավասարակշռությունը կփոխի դեպի Թուրքիա: Նովոռոսիյսկում ևս ռուսներն ունեն ռազմաբազա, որ փորձում են կատարելագործել, շինաշխատանքներ են տանում, բայց մինչև 2020 թվի վերջը ինչ-որ բան կլինի՞, հարց է:

Այն, որ Ռուսաստանն այսպես ակտիվ փորձում է իր ներկայությունը պահպանել և այդ առումով առաջնայինը Ղրիմն է, շատ բնական է, բխում է աշխարհաքաղաքական իրավիճակից, իսկ իրավիճակը նոր չէ, այն երևի մի հինգ դար անընդմեջ շարունակվում է»,- ասաց նա:

Թուրքագետ, «Ռազմինֆո» կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Պետրոսյանը պատմական էքսկուրս կատարելով՝ նշեց, որ Օսմանյան կայսրությունն ու Ռուսաստանը պատերազմել են Ղրիմի խանությանը տիրելու համար: Այն որպես վասալ խանություն եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ, մինչ այն պահը, երբ ՌԴ-ն Ղրիմը վերջնականապես մտցրել է իր տիրապետության տակ:

«Կա մի պայմանագիր, որ շահարկում են թուրքերը, այն նախատեսում է, որ Ղրիմը պետք է անկախ լինի, և եթե մտցվի որևէ պետության մեջ, պիտի վերադարձվի Թուրքիային, սակայն այն այլևս ուժի մեջ չէ, քանի որ ժամանակին խախտել են հենց թուրքերը:

Ղրիմում շուրջ 250 հազար թաթար կա՝ բնակչության շուրջ 20 տոկոսը: Պաշտոնական Անկարան նշում է, որ իրենց համար առաջնային է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նրանք թաթարներին համարում են ազգակիցներ, ում պատրաստ են պաշտպանել»,- ասաց նա:

Ղրիմի բնակչության մոտ 60 տոկոսն էլ ռուսներ են, ուստի պայքար կա. մի կողմից ռուսները՝ ռուսական համայնքի, իսկ թուրքերը՝ թաթարների միջոցով են փորձում օգուտ քաղել: Ամենապասիվը բնակչության 25 տոկոս կազմող ուկրաինացիներն են:

Փորձագետները համոզմունք հայտնեցին. Ղրիմում ունենալով ռազմաբազա՝ հնարավոր է հասնել Սև ծովի ցանկացած կետ: Անդրադառնալով Ուկրաինայում իրավիճակի ռազմական ասպեկտներին՝ բանախոսները նշեցին, որ այն մեզ համար դաս է եղել:

«Եթե կես տարի առաջ ինչ-որ մեկին ասեին, որ Ուկրաինայում հնարավոր է զորակոչ հայտարարվի՝ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար, այդ մարդուն լուրջ չէին վերաբերվի, սակայն մի քանի ամսում իրավիճակը կտրուկ փոխվեց, փորձը ցույց տվեց, որ զորակոչի կազմակերպում Ուկրաինային չի հաջողվում: Ուկրաինան, լինելով համեմատաբար խաղաղ տարածաշրջանում, բարձիթողի վիճակում էր. նա նախորդ օգոստոսին հայտարարեց, որ անցնում է պրոֆեսիոնալ բանակի: Նրանց վերջին զորակոչը 2013-ի աշնանն էր: Այս իրավիճակում մի քանի ամսում իրավիճակը կտրուկ փոխվում է, ֆորմալ առումով անհայտ օբյեկտներ են մտնում Ղրիմ. բոլորս էլ գիտենք՝ ինչ ուժեր են, թեև պաշտոնական Կիևը չի հայտարարում, բայց ռուսական բանակի նոր հագուստով… պարզ է՝ ովքեր են»,- ասաց թուրքագետը՝ նշելով, որ Ուկրաինան չի կարողանում վերահսկել պաշտոնապես իր ճանաչված տարածքը: Նախ՝ հրամանատարների համար հասկանալի չէ՝ ում ենթարկվել, իրավական առումով մշուշոտ իրավիճակ է, Յանուկովիչը կարծես դե յուրե նախագահ է, օրինական ընթացակարգը՝ պաշտոնից զրկելու, չի պահպանվել, սպայակազմի մի զգալի մաս ռուսներ կամ ռուսախոսներ են, և հարց է՝ արդյոք նրանք պատրա՞ստ են կռվել Ռուսաստանի դեմ, երրորդ՝ տպավորություն է, որ Ուկրաինայում լրջորեն որևէ մեկը չի մտածել, թե կարող է կարիք լինել սահմանները պաշտպանելու մասին մտածելու:

Ըստ փորձագետի՝ Ուկրաինական բանակը տեխնիկապես վատ վիճակում է և պատրաստ չէ պատերազմի, բանակը թողնված է բախտի քմահաճույքին՝ հստակ հրահանգներ չկան, հստակ հնարավորություն չկա, և այս անորոշ իրավիճակում շատ դժվար է կողմնորոշվել՝ ինչ են անելու:

«Մեզ համար սա դաս է, որ նույնիսկ ամենախաղաղ, հանգիստ տարածաշրջանում հնարավոր է իրավիճակը փոխվի այնպես, որ երկրի գոյության հարց դրվի՝ ընդհանրապես այս երկիրը գոյություն կունենա, թե չէ: Կարևոր պայման է մարտունակ բանակի առկայությունը, առավել ևս՝ մեր դեպքում, երբ ունենք կոնֆլիկտներ, շատ ավելի անկայուն տարածաշրջանում ենք: Ուստի թիվ մեկ խնդիրը պիտի լինի ԶՈՒ ամրապնդումը, մոբիլիզացիոն ռեզերվ ունենալը»,- նշեց Վրթանեսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում