Sunday, 28 06 2026
16:15
ԱՄՆ ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են. Իրանի ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն

«ՌԴ վարչապետի պահվածքը, առնվազն անտակտ և դատապարտելի էր». Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների միջև տեղի ունեցած միջադեպը, իր ողջ տհաճությամբ և գրոտեսկով հանդերձ, առնվազն մի քանի դիտարկումների տեղիք է տալիս՝

ա) ՌԴ վարչապետի պահվածքը, առնվազն անտակտ և դատապարտելի էր՝ բարեկամական դաշնակից երկրում, այդ երկրի կառավարության ղեկավարին հանրային հարթակում անիմաստ կերպով նսեմացնելը փաստացի դիվանագիտական սկանդալ է, և ՌԴ ղեկավարությունը պետք է բացատրություններ տա

բ) ՀՀ վարչապետը, մանավանդ իր երկրի տարածքում, պետք է իր երկրի պետական լեզվով ելույթ ունենա, և չփորձի հաճոյանալ կազմակերպության մնացած անդամներին։ Դրա համար կա որակյալ սինքրոն թարգմանույթուն, բոլորը կհասկանան, ու ժամանակի հետ կհամակերպվեն, այսպիսի խնդիրներ էլ չեն առաջանա։

գ) ավելի ընդհարձակ իմաստով, բոլորս պետք է մեզ հարց տանք, թե ինչ է ընկած այդպիսի քամհարական վերաբերմունքի հետևում՝ սա առաջին դեպքը չի, երբ ՀՀ ղեկավարը հանրային նվաստացվում է ԵԱՏՄ «դաշնակիցների» կողմից՝ հիշենք միայն Ալեքսանդր Լուկաշենկոյի որ վաղ հանրային ցուցումները Նիկոլ Փաշինյանին, կամ դրանից էլ վաղ՝ Նուրսուլթան Նազարբաևի կողմից կոշտ գրոհը Սերժ Սարգսյանի նկատմամբ Աստանայում։

Թեև մեծ գայթակղություն կա ամենը վերագրել միայն «դաշնակիցներին», իրականությունը այն է, որ մեր անմիջական ազդեցության լծակները նրանց վրա սահմանափակ են, փոխարենը մենք կարող ենք աշխատել նրա վրա, որ փոխենք մեր սեփական վարքագիծը, հենց այդ վարքագծով հարգանքի արժանանանք, և հարգալից վերաբերմունք պարտադրենք մեր երկրի և այն ներկայացնող պաշտոնյաների նկատմամբ։

Այս իմաստով, յուրաքանչյուրդ կարող եք ձեր նկատառումները հայտնել, թե ինչ պետք է անի մեր երկիրը սեփական կշիռը և արժեքը օտարների աչքերում բարձրացնելու համար, կարծում եմ, դա շատ կարևոր քննարկում է, որը մեզ այս պահին պակասում է»։

https://www.facebook.com/AvetikNationalAgenda/posts/400105730574458

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում