Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է, որ ամերիկացի ռեփեր Էմինեմը «չի հասկանում» ռեփի նոր սերնդին, հաղորդում է The Independent-ը։
Այսպես է երիտասարդ կատարողը պատասխանել ռեփերի The Ringer թրեքին, որը ներառվել է Kamikaze ալբոմում։ Երգում Էմինեմը հայհոյում է երիտասարդ ռեփերներին՝ նշելով, որ նրանց տեքստերը միմյանց նման են, և բովանդակությունը ոչ ոք չի լսում։
![]()
Երգում նա քննադատում է ժանրի ամենահայտնի կատարողներին՝ Lil Pump-ին և Lil Xan-ին՝ պնդելով, որ նրանք կրկնօրինակում են Lil Wayne-ի ոճը։ Էմինեմը նաև ծաղրում է նոր դպրոցի ռեփերներին, որոնք երգում են թանկիարժեք զարդերի և աղջիկների մասին։
«Ինձ դուր է գալիս ռեփի նոր սերունդը։ Նա պարզապես չի հասականում դա»,-ասել է Բիբերը։












































