Շարժական սրճարանների ներկայացուցիչներն այսօր՝ մայիսի 2-ին, բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի մոտ:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Երեւանի քաղաքապետարանն ու ՀԷՑ-ը շարժական առևտրով զբաղվող տնտեսվարողներին զրկել են էլեկտրականությունից:
Ոլորտի ներկայացուցիչները պահանջում են իրենց ապահովել այլընտրանքով մինչև օրենսդրական կարգավորումները տեղի կունենան: Հոսանքազրկման պատճառը տեխնիկական անվտանգության նորմերի խախտումն է:









































