Ղրիմ զինված ներխուժումը կարող է իսկական «աղետի» վերածվել դրա նախաձեռնողի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Այս մասին գրում է Time-ը:
Շատ պատճառներ կան, որոնցից ելնելով՝ կարելի է մտածել, որ Պուտինն այս հակամարտությունից հաղթող դուրս չի գա:
Ռազմական ուժի հնարավոր կիրառման մասին Պուտինի որոշումը Ռուսաստանում չեն պաշտպանում ժողովրդական լայն զանգվածները: Ռուսների 73 տոկոսը չի աջակցում ռազմական միջամտությանը:
Մյուս պատճառը ռազմական միջամտության հետևանքն է տնտեսության վրա: Ռուսական արժութային միավորը դոլարի նկատմամբ հասել է ամենացածր մակարդակին:
Ռուսաստանի ռազմական միջամտությանը չեն աջակցել նույնիսկ նրա ամենամերձավոր դաշնակիցները:
Բացի այդ, Արևմուտքի կողմից Ռուսաստանի մեկուսացումը զգալիորեն կխորանա:









































