ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ ժամում ավել քան 60 անգամ ռեթվիթ է արել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բակդնեին քննադատող գրառումները, որը մտադիր է առաջադրվել երկրի նախագահական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է Mediaite-ն։
Նշվում է, որ նա սկսել է ռեթվիթել տեղի ժամանակով՝ առավոտյան 5․36-ից։
Նախ Թրամփը մեկնաբանել է հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ-ում ամենախոշոր հրշեջների արհմիությունն աջակցել է Բայդենի թեկածությանը։ Նա ասել է, որ արհմիության համար ինքը հրշեջներից շատ ավելին է արել, սակայն փոխարենը ոչինչ չի ստացել։ Հետո նա իր էջում է այն տեղադրել հրշեջների թվիթները, որոնք դեմ են Բայդենին և ցնականում են իր օգտին քվերակել։








































