«168 Ժամ» թերթը գրում է. « «Մարտի 1-ի հանրահավաքում ԲՀԿ-ական պատգամավորների մասսայական մասնակցությանը և խորհրդարանի մոտ նոր հանրահավաք կազմակերպելու որոշմանը բազմաթիվ բացատրություններ են տալիս, որոնց մի մասը կարող է նույնիսկ անհեթեթ թվալ։ Բայց Հայաստանում նույնիսկ ամենաաբսուրդ բաներն են երբեմն իրականություն դառնում։
ԲՀԿ–ին մոտ կանգնած որոշ գործիչներ վստահեցնում են, որ ԲՀԿ-ի համար այդ հանրահավաքները մի նպատակի են ծառայելու. իշխանափոխություն չի ուզում, ուզում է, որ Գագիկ Ծառուկյանը դառնա վարչապետ։ Սերժ Սարգսյանն էլ է համաձայն դրան, բայց «Գազպրոմի» նախագահ Միլլերն ամեն գնով պաշտպանում է Տիգրան Սարգսյանին։ Քաղաքական ուժերի միասնական հանրահավաքը պետք է, որ Ռուսաստանի իշխանությանը ցույց տան, որ Տիգրան Սարգսյանից դժգոհ է ոչ միայն ԲՀԿ-ն, այլ բոլոր ոչ իշխանական ուժերը՝ գումարած նրանց հետևում կանգնած մարդիկ, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը։ Նման մասսայական բողոքի ակցիան կստիպի Պուտինին փոխել իր դրիքորոշումը Հայաստանի վարչապետի նկատմամբ»,– բացատրում են ԲՀԿ-ի առավել տեղեկացված շրջանակները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լուսանկարը` PAN Photo-ի









































