«Ժողովուրդ»-ը գրում է. «Կառավարության առաջիկա նիստի օրակարգում օրենսդրական սկանդալային նախագիծ է ներկայացվել: Խոսքը «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որտեղ ՎՊ պաշտոնյաների համար նվաստացուցիչ դրույթներ են առաջարկված: Օրինակ` «ՎՊ պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև եզրահանգումներ` ՎՊ կողմից հայտնաμերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ»:
Ըստ նախագծի՝ նման գնահատականներ ու եզրահանգումներ արգելված են ներառել նաև ՎՊ տարեկան հաշվետվության մեջ: Այլ կերպ ասած, կառավարությունը ցանկանում է ՎՊ պաշտոնյաներին զրկել կարծիք հայտնելու իրավունքից, դարձնելով այդ գերատեսչությունն անլեզու մարմին:
Այս նախաձեռնությունը պատահական չէ. վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես վրեժ է լուծում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից` ՎՊ վերջին տարեկան հաշվետվության սկանդալային քննարկումների համար:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































