Ապրիլի 30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Երևանում իրականացրել են «Պատից կախված հրացանը մի օր կրակելու է» անունով հատուկ օպերացիա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները Երևանի Իսակովի պողոտա 29/1 հասցեի մոտ «ասֆալտին են փռել» Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի և Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոեմեքենաների վարորդներին ու ուղևորներին։ Ըստ աղբյուրի՝ նրանք են Երևանի բնակիչներ 49-ամյա Արսեն Սաֆարյանը, 34-ամյա Դավիթ Արզումանյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ 35-ամյա Հակոբ Գևորգյանը և Սպիտակի բնակիչ 48-ամյա Արկադի Համբարձումյանը։ Վերջիններիս մոտ հայտնաբերվել է 1 հատ «Մակարով» և 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ։
Աղբյուրը նաև նշում է, որ բերման ենթարկվածներից Ա. Համբարձումյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Դերժավայի Արկադին» է, ավտոմեքենանաներն էլ պատկակնում են նրան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։











































